Thursday, November 21, 2013

       Արտիստը      շարադրություն
     Հեղինակը պատմում է , որ հինգ ամիս էր ինչ նա Օդեսայում էր , բայց արդեն չորորդ անգան փոխել էր սենյակը : Վերջապես նա բնակություն է հաստատում քաղաքի կենտրոնում : Տանտիրուհին սինյորա Ստեֆանիան էր , որի ամուսինը մահացել էր և նրան թողել էր նոտաների մի մեծ կապոց և ծանոթություն իտալացի արտիստների հետ : Նրա դուստրը Լուիզան երգում էր , պատրաստվում էր մեկնել Իտալիա ձայնը մշակելու : Նրանց ապրուստի միակ միջոցը սենյակներ վարձով տալն էր : Բոլորվ ճաշում էին նույն սենիակում , Լուիզան դաշնամուր էր նվագում , այդ պահին ներս մտավ 16-17 տարեկան մի պատանի : Նրան բոլորը արտիստ էին անվանում:Նա շատ տխուր էր , մայրը նորից հիվանդացել էր : Հարևանները հիացմունքով էին խոսում նրա մասին , և քանի որ հեղինակը չէր ճանաչում Լևոնին , նրանք որոշեցին բոլորով գնալ և տեսնել արտիստի հիվանդ մորը : Նրա հայրը հարբեցող է եղել և նրանց ժառանգություն չի թողել : Դուրս գալիս Լևոնը մի ոսկե դրամ է բերում և դնում սինյոր Կավալլարոի գրպանը , որը վերջինս դրել էր հիվանդ կնոջ բարձի տակ :Նա շատ համառն էր : Իր մոտ մի ծրար էր պահում ,որի մեջ Լուիզայի նկարն էր հետևյալ մակագրով<<իմ ապագա երկրպագուհին-Լուիզա>>:Սինյոր կավալլարոն մեկնում էր , բոլորը ճանապարհում էին նրան , մեկ ամսից էլ  Լուիզան պիտի մեկներ նրա մոտ : Լևոնը Լուիզաին մի արծաթե գրչակոթ էր նվիրել , որպեսզի Լուիզան հաճախ նամակներ գրի իրեն :
     Հասավ վեռջապես Լուիզայի ուղևորության օրը:Լևոնը ուշանում էր,բոլորը սպասում էին նրան,վերջապես եկավ, ծաղկեփնջով ,շատ երջանիկ էր մինչև լսեց,որ Կավալլարոն եկել էր Միլան հատուկ Լուիզային դիմավորելու :Մի օր սինյորՍտեֆանիան նամակ է ստանում Կավալլարոյից,վերջինս գրում է,որ մի հայտնի պրոֆեսոր խոստանում է Լուիզային շատ առաջ տանել:Լևոնը սպասում է,որ Լուիզան նույն օրը նամակ է ուղղարկել իրեն:Օրիորդը կատարել էր իր խոստումը:Բայց այդ եղավ նրա առաջին ու վերջին նամակը:
     Երկար ժամանակ արտիստը աշխատում էր նավահանգստի պանդոկներում ,որպեսզի փող հավաքի և մեկնի Միլան `Լուիզայի մոտ:Նա գումարը պահում է կոշիկի մեջ, սակայն նրան կողոպտում են,տանում են կոշիկներն ու բաճկոնը:Լևոնը խենթի պես իրեն պատեպատ էր խփում:Մի շաբաթ շարունակ Լևոնը փնտրում էր իր կորուստը ,սակայն ապարդյուն:
      Եվ մի օր, առաջին անգամ կողոպտվելուց հետո,Լևոնի աչքերում ուրախություն  երևաց:Նա նվագում էր շոգենավում,և մի բարի մարդ իմանալով , որ Լևոնը  երազում է գնալ Միլան , օգնում է նրան : Եվ նա ոգևորված էր , քանի որ գնալու է Լուիզայի մոտ , սակաին այդ պահին իմանում է , որ Լուիզան Միլանում չէ և արդեն ամուսնացել է :

Լևոնը ցնցվում է այդ նորությունից : Նա գումարը թողնում է տանը , հրաժեշտ է տալիս բոլորին և հեռանում է : Լևոնին հանել էին ջրից նավաստիները <<Խերսոն>> շոգենավի տակից , որը նրան երկու շաբաթից  պետք է տաներ Իտալիա:

No comments:

Post a Comment