Thursday, November 21, 2013

Հովհաննես Շիրազ

 
Հովհաննես Շիրազը
Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան) (Ապրիլ 271914 Գյումրի  Մարտ 141984 Երևան), հայ մեծանուն բանաստեղծ։
Կենսագրություն
Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում՝ Ռուսաստանի կայսրություն (այժմ Գյումրի, Հայաստան)։ Մայրը՝ Աստղիկը, այրիացել էր նրա ծննդից քիչ առաջ, Հայկական ցեղասպանության ընթացքում: [1] Շիրազը մեծացավ աղքատության մեջ: Առաջին գործը՝ «Գարնան սկիզբ» անվանմամբ հրատարակվեց 1935 թ.: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է«Շիրազ» գրական անունը, որովհետև«Այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն" (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով): Ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում: 1958 թ. հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը: Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թ. և 1974 թ. Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները:
Շիրազի ստեղծագործությունների մեծ մասը չափածո է: Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների, որոնցից են՝«Անի»,«Իմ մայրիկ», «Թող իմ սերը գաղտնի մնա»,«Սիամանթո և Խաջեզար»,«Էքսպրոմ»,«Հեթանոսական սիրո նման»,«Իմ սուրբ Հայրենիք»,«Հայերի ճակատագիր»,«Անդրանիկին», և այլն: Նա գրել է "Հայկական Դանթեական-էսսեն", որը Հայկական ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Սովետական Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941թ.[2] Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Սովետական Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում: Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թ.:
Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, այլ հանրահայտ հայերի կողքին:
Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր: Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է: Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ: Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր:
Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց: Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը:[3]
Հուշատախտակ այն տանը, որտեղ ապրել է Շիրազը. Երևան, Մաշտոցի պողոտա


No comments:

Post a Comment