Thursday, November 21, 2013

Ադանա
Ադանան (թուրքերեն՝ Adana  քաղաք է Դաշտային Կիլիկիայում, Ադանայի նահանգի մայրաքաղաքը։ Քաղաքը գտնվում է Սարոսգետի ստորին հոսանքի շրջանում, որտեղ գետը դառնում է նավարկելի։ Ադանան կառավարում է երկու շրջան՝ Սեյհան և Յուրեղիր, որոնց միագումար բնակչությունը 1.530.257 է[2] և տարածքը՝ 1.945 կմ] Ադանան հինգերորդ խիտ բնակեցված քաղաքն է Թուրքիայում (Պոլսից, Անկարայից, Իզմիրից և Բուրսայից հետո)
Ադանան Կիլիկիայի Հայկական թագավորության օրոք
Երբ խաչակիրները անցնում էին Կիլիկիայով Ադանան գտնվում էր Հեթումյան տան և Լամբրոնի տեր ասպետ Օշինի իշխանության ներքո։ 1097 թվականի աշնանը խաչակիրները գրավեցին Ադանան։ Իշխան Լևոն Ա-ն 1130-1132 թվականներին ետ նվաճելովԴաշտային Կիլիկիան, Ադանան միացրեց Ռուբինյան նորակազմ իշխանությանը։ 12-14-րդ դարերում մտել է Կիլիկիայի Հայկական թագավորության կազմի մեջ։ Եղել է արհեստագործական և և առևտրի նշանավոր կենտրոն։ Ադանայում տեղի են ունեցել 1303 և1316 թվականների եկեղեցական ժողովները։ 13-14-րդ դարերում Ադանայում կառուցվել են թագավորական պալատը՝ Ս. Մինաս տաճարով, Ս. Աստվածածին և Ս. Ստեփանոս եկեղեցիները։ Ս. Ստեփանոսի մոտ հայերն ունեցել են նաև Ս. Հակոբ և Ս. Սարգիս եկեղեցիները, որոնք հետագայում կործանվել են։
Հայերը Ադանայում
20-րդ դարի սկզբին Ադանան ուներ 45000 բնակիչ, որից 12600՝ հայեր։ Նրանք զբաղվում էին արհեստով, առևտրով և գյուղատնտեսությամբ։ Լուսավորչական հայերն (2500 տուն) ունեին մեկ մանկապարտեզ, երեք դպրոց (Աբգարյան, Աշխենյան, Արամյան) , ուր սովորում էին շուրջ 1500 աշակերտ։ Կաթոլիկ հայերը (170 տուն) ունեին մեկ եկեղեցի Անարատ Հղության Ս. Կույսիանունով և մի դպրոց։ Կար նաև լատինական դպրոց, ուր աշակերտների մեծ մասը հայեր էին։ Փոքրաթիվ հայ բողոքականները ունեին իրենց ժաղովարաններն ու դպրոցները։ Ադանայի հայերը օսմանյան տիրապետության 300 տարիների ընթացքում դարձել էին թրքախոս և նորաբաց բազմաթիվ հայկական դպրոցների շնորհիվ հայոց լեզուն սկսեց վերակենդանանալ։
Ադանայի շրջակա հայկական գյուղերն էին Շեյխ-Մուրադը, Հայ գյուղը, Ապտօղլուն, Գոզ-Օլուքը և այլն։ 1909 թվականին տեղի ունեցավ Ադանայի հայ բնակչության կոտորած։ Մեծ եղեռնի ժամանակ Ադանայում հայ չմնաց, բայց առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Կիլիկիան անցավ Ֆրանսիայի ձեռքը, հայերի մի մասը վերադարձավ։ 1920 թվականի օգոստոսի 4-ին Ադանայում Միհրան Տամատյան գլխավորությամբ հռչակվեց Կիլիկիայի հայոց անկախությունը, որը սոսկ ձևական բնույթ ուներ։ Շուտով Ֆրանսիական զինվորական իշխանությունները Ադանան և ամբողջ հայկական Կիլիկիան հանձնեցին քեմալականԹուրքիային Ադանայի հայերի մեծ մասը գաղթեց Սիրիա և Լիբանան


No comments:

Post a Comment